December 4, 2023

Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ տուն․ Մեթյու Միլլեր

Միացյալ Նահանգները կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ։

Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում են հավատալ՝ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան դա անել։ Դա իրավունք է, որը պետք է պաշտպանված լինի»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Verified by MonsterInsights