December 8, 2023

Սիմոնյանը դիտողություն է անում նախարարին, ընդդիմութունից ընդամենը 5-ին է հետաքրքրում պետբյուջեն

ԱԺ-ում շարունակվում է 2024թ.-ի բյուջեի քննարկումը, որին ներկա են Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները:

ՔՊ-ական ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի ելույթի Ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրույցի էր բռնվել ՔՊ-ական մեկ այլ պատգամավորներից մեկի հետ: Ալեն Սիմոնյանը ընդհատեց Պապոյանին եւ դիտողություն արեց վերջինիս ելույթը «խանգարողներին»:

Ազգային ժողովում այսօր եւ վաղը քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, որին մասնակցում են Փաշինյանը եւ նախարարները:

Երկրի ֆինանսական կարեւորագույն փաստաթղթի քննարկմանը ընդդիմությունից ներկա է 5 պատգամավոր:

Verified by MonsterInsights