Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնաբանել է Ֆրանսիայից Վրաստանի տարածքով Հայաստան զենքի մատակարարման մասին տեղեկությունները:
Վրացական հանրային հեռուստաալիքի «Ազատ հայացք» հաղորդաշարի հաղորդավարը նշել է, որ Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկությունը տարածվել է ադրբեջանական, ապա վրացական լրատվամիջոցներում և հարց ուղղել՝ արդյոք դա կազդի՞ Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի միջնորդության վրա։
Դարչիաշվիլին ասել է, որ յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի։ Նա հավելել է, որ երկրներն իրավունք ունեն ձեռք բերել սովորական զենք ու զինամթերք, որն արգելված չէ միջազգային պայմանագրերով։
«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի օգտվելու մեր տարանցիկ գործառույթից հավասար պայմաններով»,- ասել է նախարարը։
Բաց մի թողեք
Տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի նիստ՝ լուծարման հրամանը ուժ չի կարող ունենալ
Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ բռնությունների աճ կա․ France24
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ