December 4, 2023

Տիգրան Ավինյանը հանդիպել է կոնդեցիների հետ, ինչ են քննարկել․ Լուսանկար

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացքում է:  

Համայնքն ու գործադիրը թաղամասի բնակիչների հետ քննարկել են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել Կոնդի քաղաքաշինական միջավայրը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքի նպատակը կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրագործելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ սեփականության իրավունքները խախտելու  հնարավորության բացառումն է:

Գույքային միավորների օրինականացման համար, ի դեպ, արդեն իսկ քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում կա:

Երկար սպասված այս նախագծի հիմքում մեկ նպատակ է. պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպությունը՝ համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:

Ավինյանը հանդիպել է  կոնդեցիների հետ․ ինչ են քննարկել

Verified by MonsterInsights