December 3, 2023

Քաղաքապետարանի աղբատար մեքենան բախվել է էլեկտրասյանը. Nissan է վնասվել. Լուսանկար

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատար ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Արտաքին լուսավորման սյանը բախվելու հետևանքով սյունը մասամբ թեքվել է և ինչ-որ դետալ վնասել է նշված վայրով ընթացող Nissan Tida մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի և «Երքաղլույս» ՓԲ-ի աշխատակիցները:

Քաղաքապետարանի աղբատար մեքենան բախվել է էլեկտրասյանը. Nissan է վնասվել

Verified by MonsterInsights