December 3, 2023

2024 թ.-ին ևս ՀՀ կառավարությունը թիրախավորում է 7 տոկոս տնտեսական աճ

2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակներում, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։

2024 թվականին ևս կառավարությունը թիրախավորում է 7 տոկոս տնտեսական աճ ու հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով։

«Դրա արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ», – նշեց նախարարը։

Նա ասաց, թե 2024 թվականին ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ, որից կապիտալ ծախսերը կկազմեն 695 միլիարդ դրամ։

Verified by MonsterInsights