«Ագնեսա Խամոյանն ու Օյաղ Մաշան պաշտոնապես ճանաչվել են քույր եսիմինչեր. նույն օրը նրանք երկուսն էլ հուզվել են Հայաստանի կողմից ՀԱՊԿ Խորհրդի նիստը բոյկոտելուց»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նկատի ունենալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային ու շարունակելով.
«Սթափ Մաշան նույնիսկ աչուկները չռել է, թե Հայաստանն ամեն ինչ ստանում է Ռուսաստանից՝ բոնուսներ, մինչդեռ կեղտոտ Արևմուտքը ուզում է զրկել նրան այդ բոնուսներից…
Մաշան հավանաբար այնքան տրեզվի չի եղել, որ հիշեր այդ բոնուսներից ամենաթարմը՝ 160.000 հայրենազրկված հայերին ու հայաթափված Արցախը՝ որպես Նախիջևանի բախտակիցը, երկուսն էլ տարբեր ժամանակներում իրենց կողմից պուճուր թուրքին տրված բոնուս…
Բայց դե հո Ագնեսան գիտեր, որ 3 մանեթանոց լաց կապած Հայասպան խմբակցությունը այդ բոնուսի իրավական ձևակերպման ու գլուխ բերելու մասնակիցն է։ Հետևաբար գոնե հումանիստական նկատառումներով պետք է տիկնոջը ասել, որ յուր նյարդային պոռթկումները հանուն դավաճանած ՀԱՊԿ-ի ոչ միայն չեն գնահատվելու Մոսկվայում, այլ պարզապես ջղաձգում են վիրաբուժական ձեռքբերովի «գեղեցկությունը» բոլոր ծալքերով ու մի այլ կարգի վախեցնում դիտողին…
Իրեն չի խղճում, թող գոնե հեռուստադիտողին խղճա… Պետք չէ էդ աստիճանի ինքնավնասում անել հանուն Պուտինի… Շուրթերի սեղմումից քիչ էր մնում ճողվածք ստանար»:
Բաց մի թողեք
Մենք գտնվում ենք Արցախ վերադառնալու շեմին
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան