December 4, 2023

Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ»-ում լարված իրավիճակ է. ձերբակալված հայերի թվում անչափահաս կա

Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքում լարված իրավիճակ է:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը:

Երեկ՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, հրեա վերաբնակիչները մեքենաներով և մոտոցիկլետներով մտել են «Կովերի պարտեզ»: Քաղաքի հայ բնակիչները շրջափակել են բարիկադավորված սահմանագիծը:

Դեպքի վայր են ժամանել նաև Իսրայելի ոստիկանության ուժերը և բանակի ստորաբաժանումները, որից հետո վերաբնակիչները ցրվել են:

Իսրայելի ոստիկանությունը թույլատրել է որոշ վերաբնակիչների, որոնց նպատակը տարածքը յուրացնելն է, մնալ «Կովերի պարտեզում»: Ի պատասխան՝ հայ բնակիչները կենդանի վահան են կազմել և խաղաղ կերպով հորդորել ազատել տարածքը:

Ըստ հաղորդագրության, Իսրայելի ոստիկանությունը 3 հայ երուսաղեմցու է ձերբակալել: Նրանցից մեկն անչափահաս է:

Verified by MonsterInsights