Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը:
Այդ մասին ասվում է Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի արդյունքներով արված հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն` ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն և համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում:
ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով, կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատմանը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ փոխադարձության և հավասարության հիման վրա։
Բաց մի թողեք
Որ 32 հայ գերիներին է Ադրբեջանը վերադարձնում
Մեր ձեռքերին արյուն չկա, թող իրենց հետ չխառնեն․ Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանի կողմից հղի կնոջ վրաերթի դեպքը հիշեցնելու մասին
Խաղաղապահները հայերին ուղեկցեցին Արցախից դուրս, դա՞ էր իրենց գործառույթը․ Ալեն Սիմոնյան