Ռուս իրավապահները 33-ամյա պետերբուրգցի Ալեքսանդրա Սկոչիլենկոյին մեղադրել են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը «վարկաբեկելու» մեջ և դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Նկարիչ եւ երաժիշտ Սկոչիլենկոն դատապարտվել է պարենային «Պյատյորոչկա» պարենային խանութում գնապիտակների վրա հակապատերազմական գրությունների համար: Մինչեւ Վասիլեոստրովսի շրջանային դատարանի այս վճիռը վատառողջ Սկոչիլենկոն գտնվել է քննչական մեկուսարանում մեկ եւ կես տարի:
Դաշնության զլմ-ներում և առցանց հանրային էջերում հրապարակված տեղեկատվության համաձայն, Ալեքսանդրան կոչ էր անում առաջին հերթին պատերազմի ընթացքում դադարեցնել խաղաղ բնակչության թիրախավորումը: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ճանաչել է Ալեքսանդրային խղճի կալանավոր: BBC հեռարձակողի տարեկան հարցման արդյունքում արվեստագետը ընդդգրկվել էր 2022 թվականի «Աշխարհի ամենաազադեցիկ 100 կանայք» ցուցակում:
Հարկ է նշել, որ պետական դատախազը Սաշա Սկոչիլենկոյի համար պահանջել է էլ ավելի երկար պատիժ՝ 8 տարվա ազատազրկում։ Ալեքսանդրան մերժել է ամբաստանությունները եւ ասել, որ իր քննիչը օրգաններից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ չսպասելով գործի փակմանը: Հայտնի է նաեւ, որ փաստաբանի հետ մասնավոր զրույցում քննիչը ասել է, թե «Ես չեմ եկել Քննչական Կոմիտե նման գործերով զբաղվելու»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պատժիչ ծառայությունները սպիտակ-կապույտ-սպիտակ ընդդիմադիր դրոշակ կրելու համար ձերբակալել են նաեւ մեկ ուսուցչուհու և թոշակառուի. կանայք մեղադրվում են ոչ ավել, ոչ պակաս «ծայրահեղականության» մեջ։
Հունարեն «պաշտպան» նշանակող անունը կրող Ալեքսանդրան միանձնյա ի վիճակի եղավ պաշտպանել մի ամբողջ ժողովրդի պատիվը: Ալեքսանդրան չի թաքցնում միջանձնային հարաբերություններում իր հայացքները, այդուհանդերձ նրա խիզախ քաղաքացիական դիրքը վայելում է ռուս հասարակության մտածող հատվածի բացառիկ համակրանքն ու միահամուռ աջակցությունը:
Բաց մի թողեք
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ մանրամասներ
Գագիկ Խաչատրյանը դատվում է, բայց հարմարեցված պետքարաններից օգտվելու կարիք ունի
ԵՄ փաստահավաք առաքելությունը ՀՀ-ում ուսումնասիրել է հարաբերությունները խորացնելու հնարավորությունը