December 3, 2023

ԱՄՆ և ԵՄ գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին. Հովհաննիսյան

«Մենք բացասական ենք գնահատում Ադրբեջանի կողմից ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումից հրաժարումը և կոչ ենք անում ավելի արդյունավետ, կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Վերջինս նկատեց՝ ԱՄՆ, ԵՄ գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին և իրենց աջակցությունն են հայտնել:

«Մենք հույս ունենք, որ միջազգային մեր գործընկերների միջնորդությամբ հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան նստել ու կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը»,- ասաց Հովհաննիսյանը:

Վերջինս նաև նշեց, որ ոչինչ չեն բացառում և կառուցողական կեպով առաջ են շարժվում խաղաղության օրակարգով:

Verified by MonsterInsights