Հաճելի է տեսնել, որ Սենատը միաձայն ընդունեց օրինագիծ, որը վերացնում է 907-րդ հոդվածից հրաժարվելու և Ադրբեջանին առնվազն 2 տարով ռազմական օգնություն տրամադրելու` ԱՄՆ նախագահի լիազորությունները:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Առաջին գործնական գինը, որ Ադրբեջանը վճարում է Հայաստանի և Արցախի դեմ իրականացրած ագրեսիաների և ցեղասպանության համար»,- նշել է նա։
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել էր բանաձև, որով արգելվում է երկրին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Օրինագիծը նախագահին արգելում է առաջիկա երկու տարում հրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից։
Բաց մի թողեք
Բա երկու տարի առաջ ձեր քաղաքական թիմի համար վտանգ չէ՞ի․ Հարությունյանը՝ ՔՊ-ին
ԼՂ նախկին պաշտոնյաները նպատակ ունեն վերագործարկել պետական ինստիտուտները և ՀՀ բյուջեից աշխատավարձ ստանալ
ԱԺԲ-ի վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսականի հարցերն աննախադեպ և պատմական են