Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 15:40-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Ա.-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մանազար Մ.-ին:
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։
Դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ովքեր փնտրել են վարորդին, սակայն իրավապահների օպերատիվության շնորհիվ հնարավոր է եղել նրան մեկուսացնել դեպքի վայրից:
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և ջարդոնի վերածված հեծանիվը տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր հեծանվորդի ծննդյան օրն էր:
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:50-ի սահմաններում Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 28 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:
Բաց մի թողեք
Երևանի Բաշինջաղյան փողոցում մեքենաներ են բախվել. Լուսանկար
Ի՞նչ է պարզվել Շիրակում ողբերգական ելքով վթարի մասին. Լուսանկար
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը