ՔՊ-ականները խորհրդարանում ու հանրայինի եթերում հավաստիացրել են, որ ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից ու պրոռուսական մյուս բլոկներից դուրս գալու մասին խոսք չկա, միեւնույն ժամանակ՝ ՀԱՊԿ-ը դեռ չի պատասխանել Հայաստանի 29,8-ը ճանաչելու վերաբերյալ Երեւանի հարցմանը։
ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Փաշինյանի «դեպի Արեւմուտք» թեքվելու շուրջ քարոզչական հերթական կապիկությունն է ծավալվել։ Նրա «արեւմտամետ» սազանդարները, որոնց մի մասն ընդամենը դոնպիպոյական իշաոտնուկն են ապահովում՝ համապատասխծան գումարի դիմաց, ավետում են պրոռուսական բլոկները լքելու մոտ հեռանկարը, նիկոլառոբասերժ հաշմանդամ ու անբարոյական հենակները գուժում են, թե դա նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար, իսկ դեպի Արեւմուտք թեքվելը Հայաստանին նոր կորուստներ կպատճառի։
Որն է Մոսկվայից հրահրված այս հերթական պրիմիտիվ-կենցաղային «բանավեճի» իմաստը եւ նպատակը։ Նախ եւ առաջ՝ Մոսկվայի համար ձեւավորել չքմեղանք եւ պատրվակ՝ Հայաստանի պետականության վերացման իր ծրագրերն ավարտին հասցնելու եւ Կովկասից հեռանալու իր ռազմավարությունը հնարավորինս սահուն իրականացնելու համար, իմա՝ Նիկոլը դեպի Արեւմուտք գնաց, դրա համար էլ Ռուսաստանը չմիջամտեց։ Հաջորդը՝ ամրացնել այս ծրագրերի առաջնորդող եւ օպերատոր Փաշինյանի դիրքերն ու վարկը՝ Ռուսաստանի հանդեպ հայ հանրության շրջանում առաջացած բացասական ֆոնի պայմաններում։
Նիկոլական հենակ ռուսապատկան «ընդդիմությունն» իր հերթին սպասարկում է այս երկու խնդիրները՝ պայմանավորված հայ հանրության մեծ մասի շրջանում իր հանդեպ կայուն զզվանքի հանգամանքով։
Այս նողկալի սխեմայի քարոզչական սպասարկմանն է լծված մեդիա-քաղաքագիտության 99 տոկոսը իր ռուսապատկան եւ «արեւմտամետ» բաղադրիչներով՝ ռուսական եւ արեւմտյան գնված մամուլի «հեղինակավոր» ձայնակցությամբ։
Ռուսաստանը վաղուց պաշտոնապես հրաժարվել է թե միջպետական, թե ՀԱՊԿ գծով պայմանագրային պարտավորություններից։ Նիկոլ-ռոբասերժ տանդեմի կատարմամբ ՀԱՊԿ-ի եւ առհասարակ հայ-ռուսական «դիմակայության» իմիտացիան Հայաստանի պետականության վերացման ծրագրի կարեւոր քարոզչական տարրն է՝ ուղղված հայ հանրության ապակողմնորոշմանը եւ սպասողական-անորոշ վիճակում պահելուն՝ ծրագրի իրականացման վճռորոշ փուլում չնախատեսված խնդիրներ չունենալու համար։
Բաց մի թողեք
Ռուսաստանն իրագործում է Կովկասից հեռանալու իր ռազմավարությունը, իրենց նպատակն է՝ Հայաստան չպետք է մնա
Բլինքենը վերջին շանսն է տալիս Հայաստանին, որ լուծի խնդիրները Ադրբեջանի հետ ու չգնա Սանկտ-Պետերբուրգ
Պեսկովը՝ երազում և արթմնի, նա զառանցել է Արցախի մասին