December 4, 2023

Հայաստանում ԱՄՆ դեսպանը ցավակցական ուղերձ է հղել ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցական ուղերձ է հղել:

Դեսպանը մասնավորապես ասել է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անունից ցավակցում եմ այսօր ԵՊՀ-ում տեղի ուեցած պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վնասվածք ստացածներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանում հրդեհ է տեղի ունեցել։ Նախնական վարկածով՝ այն առաջացել է հոսանքի տատանումից։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ և մահվան դեպք: Երեք տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

Զոհը եղել է ԵՊՀ տնտեսական համակազմի աշխատակից, ուսանողներ և դասախոսներ չեն տուժել։

Verified by MonsterInsights