«Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի, բայց ՀՀ-ն լնելով ՀԱՊԿ անդամ ունի որոշակի պարտավորություններ ՀԱՊԿ մյուս անդման երկրների նկատմամբ և մյուս անդամ երկրները՝ Հայաստանի նկատմամբ»:
Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմնաագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից ընդամենը պահանջում է այնպիսի դիրքորոշում, որը համընկնում է Հայաստանի ազգային ու պետական շահերի հետ. «Մենք պետք է մեր գործընկերներից հստակ դիրքորոշում ունենանք մեր տարածքային ամբողջականության վերաբերյալ, մեր սահմանների վերաբերյալ, այդ պարագայում մենք որևէ խնդիր որևէ գործընկերոջ հետ չունենք»:
Պատգամավորը նկատեց՝ մենք չէինք ուզի, որ այդպես լիներ, բայց տրամաբանությունն է այդպիսին, որ կարծես թե ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից:
«ՀԱՊԿ գործընկերներն ընդունո՞ւմ են, որ Ջերմուկի սարերը Հայաստան են, թե՞ ոչ։ Եթե ընդունում են, ապա, երբ Ջերմուկի սարերը Ադրբեջանի կողմից գրավվում էր, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտել, եթե չի միջամտել՝ արդյո՞ք նշանակում է, որ իրենք չեն ընդունում։ Մեզ հստակ դիրքորոշումներ են պետք, որոնք բխում են ՀՀ պետական շահերից»,- նշեց Պապոյանը:
Բաց մի թողեք
Գեղամ Մանուկյանը Միրզոյանի հրավերով ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներին
Իրենք ամեն ինչ են, բացի խմբակցությունից, քաղաքական ուժ էլ չեն երևի․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի մասին
Ադրբեջանում արտահերթ ընտրությունների պատճառը 2 ամիս խաղաղության բանակցություններից թռնելու պատճառ ունենալն է. Իոաննիսյան