«3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, որը փորձել է օգնություն ցույց տալ: Զոհը և երկու վիրավորները եղել են կանաչապատման բաժնի աշխատակիցներ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալաթյանը՝ խոսելով այսօր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում տեղի ունեցած պայթյունի մասին:
Վերջինս նաև նշեց, որ, այս պահի տվյալներով, հոսանքի տատանման հետևանքով է դեպքը եղել:
ԵՊՀ 1-ին մասնաշենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են մի քանի ֆակուլտետներ, տեղակայված է նաև քիմիայի ֆակուլտետը, բայց քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի սենյակը։
Այս մասին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առաջև «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
Վերջինս սխալ է որակել շրջանառվող վարկածը, թե քիմիական նյութերն են եղել պայթյունի պատճառը․ «Հիմա համապատասխան գործողություններ են իրականացվում, տարածքը հետաքննվում է, քիմիական ոչ մի նյութ չի այրվել։ Նախնական տեղեկություններով՝ հոսանքի խնդիր է եղել»։
Հրդեհի հետևանքով զոհը եղել է ԵՊՀ տնտեսական համակազմի աշխատակից, ուսանողներ և դասախոսներ չեն տուժել։ Նրանք շենքից տարհանվել են, դասապրոցեսը շարունակվում է մյուս մասնաշենքերում։
ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը՝ բավարար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանում հրդեհ է տեղի ունեցել։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը պարզաբանել էր՝ հրդեհը տեղի է ունեցել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։ Նախնական վարկածով՝ այն առաջացել է հոսանքի տատանումից։
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ և մահվան դեպք:
Ցավով տեղեկացնում եմ, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով կան մեկ զոհ և երեք վիրավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քնար Մանուկյանը։
«Քննչական մարմինները զբաղված են, որ պարզեն, թե ինչ է եղել»:
Այս մասին ԵՊՀ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը՝ խոսելով այսօր առավոտյան ֆակուլտետում տեղի ունեցած հրդեհի մասին:
Հարցին, թե պայթյունի ժամանակ որտե՞ղ է եղել, վերջինս պատասխանեց՝ ներսում. ուսանողներին, լաբորատորիայի աշխատակիցներին ու դասախոսներին է տարահանել, ապա՝ ինքը դուրս եկել:
«Դա քիմիական նյութերի հետ կապ չունեցող տեղ է, նկուղում, որտեղ ոչ մի բան չի պահվում, դա եղել է հանդերձարան տարածքի կանաչապատմամբ զբաղվող բանվորների համար, այնտեղ քիմիական պահեստ չի եղել»,- ասաց Ղոչիկյանը:
Հարցին՝ այսինքն՝ քիմիական նյութերից չի՞ առաջացել պայթյունը, նա վերահաստատեց. «Ոչ, քիմիական նյութերի պայթյուն եթե լիներ, ոչ մեկը կենդանի չէր մնա: Նրանք այրվածքներ են ստացել, բայց քիմիական նյութերից թունավորում չի եղել»:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը նաև ասաց, որ ուսանողներից մի քանիսը շատ լուրջ օգնություն են ցուցաբերել հրդեհը հանգցնելու ժամանակ՝ շտապօգնություն ու հրշեջ ծառայություն զանգելու առումով:
«Երևույթը տեղի ունենալուց հետո դասերն արդեն սկսվել էին, ազատեցինք բոլորին, և վերջում մենք դուրս եկանք: Հասկացեք, քիմիական նյութ չի այրվել, դրա համար առնվազն կրակ է պետք մոտեցնել, չեմ կարծում՝ մարդիկ այնքան հիմար կլինեն, որ քիմիական նյութը կտանեն նկուղ ու կրակով կվառեն»,- ընդգծեց դեկանը:
Բաց մի թողեք
ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը հաստատվել է Աշտարակում. Լուսանկար, Տեսանյութ
Մեքենան Սախարովի հրապարակում բախվել է արձանի եզրաքարին ու բռնկվել. վիրավորին կրակի միջից դուրս է բերել մի երիտասարդ
Երևանի Բաշինջաղյան փողոցում մեքենաներ են բախվել. Լուսանկար