Նոյեմբերի 18-ին «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո Երևանում մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:
Հայաստան են ժամանել 47 երկրից շուրջ 300 պատվիրակ:
Նոյեմբերի 18-ին՝ առավոտյան, կայացել է ԵԱՀԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վեհաժողովի՝ վերջին ամիսներին իրականացրած աշխատանքներին, ներկայացվել են վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի եւ գանձապահի հաշվետվությունները, դիտորդական առաքելության արդյունքները:
Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել էր այս տարի ավելի վաղ՝ ամռանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մեկնարկող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին Ադրբեջանը չի մասնակցում:
Բաց մի թողեք
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տեղակալներին այսուհետև կնշանակի և կազատի վարչապետը
Միրզոյանը Բլինքենի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր