December 4, 2023

Երևանում մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. Ադրբեջանը չի մասնակցում

Մի քանի ժամից Երևանում կմեկնարկի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Այս պահին Մարզահամերգային համալիրում ընթանում են նստաշրջանի նախապատրաստական վերջին աշխատանքները։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:

Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ:

Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Verified by MonsterInsights