December 8, 2023

Ուկրաինան ԱՄՆ-ի օգնության նոր փաթեթը կստանա դեկտեմբերի կեսերից ոչ շուտ. Bloomberg

Ուկրաինան ԱՄՆ-ից նոր օգնություն չի ստանա մինչև դեկտեմբերի կեսերը, գուցե նույնիսկ մինչև հաջորդ տարի։

Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարցված օրենսդիրներին։

Նրանց կարծիքով՝ ԱՄՆ Կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, Կիևին օգնության նոր փաթեթի շուրջ համաձայնությունը կկարողանա ավարտել միայն դեկտեմբերի կեսերին։ Թեև, ինչպես նշում է գործակալությունը, սենատորները նախատեսում են փաթեթի վրա աշխատանքը սկսել մոտ օրերս, քանի որ ուկրաինացիների մոտ սպառվում են վառելիքի, զենքի և զինամթերքի պաշարները:

Ինչպես նշում է Bloomberg-ը, Կիևի վարչակարգին համատարած աջակցությունն արդեն «ճաքեր է տալիս», քանի որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը մտել է փակուղի։

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը ծախսել է Ուկրաինային օգնելու համար հատկացված միջոցների մոտ 96%-ը։ Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից հետագա խոշոր օգնության բացակայությունը վնասակար ազդեցություն կունենա Ուկրաինայի պաշտպանունակության վրա։

Ամերիկյան վարչակազմը հոկտեմբերին Կոնգրեսին հարցում է ուղարկել լրացուցիչ խոշոր բյուջետային հատկացումների մասինմ ԱՄՆ ֆինանսական տարում, որը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին: Այն հիմնականում Ուկրաինային և Իսրայելին աջակցելու, ինչպես նաև Չինաստանին և Ռուսաստանին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակազդելու համար է: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարության գործադիր իշխանությունը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, կցանկանար այդ նպատակների համար ստանալ մոտ 106 մլրդ դոլար, հարցականի տակ է մնում խնդրանքի և այլընտրանքային օրինագծերի հետագա ճակատագիրը։

Թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում մի քանի հանրապետականներ վերջերս հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Կիևին ֆինանսական օգնության շարունակմանը:

Verified by MonsterInsights