Ադրբեջանական մամուլում վերլուծական է հրապարակվել, որ ստորագրված է Թենգիզ Աբլոտիայի անունից: Ըստ համացանցի, վերջինս սովորել է Թբիլիսիի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ներկայումս ապրում է Սուխումիում:
Հիմնվելով Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Զալյուժնիի գնահատականի վրա՝ հեղինակը գտնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում դասական իմաստով հաղթող չի լինի, Ուկրաինան կպահպանի պետականությունը եւ ազգային ինքնությունը, Ռուսաստանը կտիրանա նրա տարածքի քսան տոկոսին եւ կանցնի մերձավոր հարեւաններին:
Ըստ այդմ, Ռուսաստանը չի պատերազմի Ադրբեջանի հետ, քանի որ վերջինս ապահովագրված է Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքով, Հայաստանի հետ պատերազմի պատճառ չկա, մնում է Վրաստանը, որի հետ Ռուսաստանը չլուծված արմատական խնդիրներ ունի:
Ուշագրավ է այն դիտարկումը, որ, գրավելով կամ իր լիակատար հսկողության տակ առնելով Վրաստանը՝ Ռուսաստանը «վերջնականապես կփակի հայկական հարցը եւ կոշտ հսկողության տակ կառնի Ադրբեջանից դեպի Եվրոպա նավթի, գազի եւ մնացած բոլոր տրանզիտային հոսքերը»:
Սա ակնհայտորեն այդ դեպքերից է: Ի՞նչ է նշանակում ,,վերջնականապես փակել հայկական հարցը,,՝ մեկնաբանությունների կարիք, թվում է, չկա. Մոսկվայի կողմից Վրաստանի լիակատար հսկողությունը փակում է Հայաստանի եվրաատլանտյան ընտրության ճանապարհը:
Պատահակա՞ն է, որ Աբլատոիայի հոդվածը հրապարակվում է վրացական կողմից Հայաստանին ֆրանսիական զրահամեքենաներ մատակարարելու տեղեկատվությունը հաստատելու հաջորդ օրը: Բայց ինչու՞ է ալիեւյան քարոզչամիջոցը թույլ տվել ենթադրություն, որ Ռուսաստանը «կոշտ հսկողություն կսահմանի Ադրբեջանից դեպի Եվրոպա նավթի, գազի եւ մնացած բոլոր տրանզիտային հոսքերի վրա»:
Ռուս-ադրբեջանական Հռչակագրի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ. խաղաղապհ զորախումբը, որ մինչ այդ էլ առանձնակի լոյալությամբ աչքի չէր ընկել, բացահայտ սկսեց աջակցել Ադրբեջանին (Փառուխի օկուպացիա, Քարագլխի մի հատվածի հանձնում, օգոստոսյան ագրեսիա, Լաչինի, Աղավնոյի եւ Սուսի հայաթափում, ԼՂ-Հայաստան հաղորդակցության երթուղու փոփոխություն, Շուշի-Քարինտակ խաչմերուկում «էկոակտիվիստների ակցի» եւ շրջափակում, որ տեւեց ինն ամիս եւ ավարտվեց Արցախի ամբողջ հայ բնակչության բռանտեղահանությամբ):
Բաց մի թողեք
Խորհրդավոր մահեր Ռուսաստանում
Ռուսաստանն իրագործում է Կովկասից հեռանալու իր ռազմավարությունը, իրենց նպատակն է՝ Հայաստան չպետք է մնա
Բլինքենը վերջին շանսն է տալիս Հայաստանին, որ լուծի խնդիրները Ադրբեջանի հետ ու չգնա Սանկտ-Պետերբուրգ