Նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել «Կապան» բժշկական կենտրոնից, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարներ թաղամասի 5-րդ շենքի մուտքերից մեկում տեղադրված գազի հաշվիչներում: Բնակիչները տեղի ուժերով կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Այրվել է գազի 3 հաշվիչ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն շենքի բնակիչներ՝ 32-ամյա Քրիստինե Զ.-ն, 1-ամյա Լյուսի և 1-ամյա Լիլիթ Հ.-երը:
Հիվանդանոց տեղափոխվածները երկվորյակ քույրեր են ու նրանց մայրը:
Բաց մի թողեք
Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են տուժած տղամարդու կյանքի համար
Երևանում 20-ամյա տղան անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել ցած նետվել
Տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարերի միջակայքից երիտասարդի դի է դուրս բերվել