December 7, 2023

Գյումրիում մեքենան բախվել է ծառին. կա տուժած

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում:

Ժամը 22:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Արման Պ.-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ դրանք փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Verified by MonsterInsights