Նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։19-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Չերկեզի ձոր» կոչվող տարածքում քաղաքացին բարձրացել է ծառը և վնասել ոտքը․ ծառից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացի Գ․ Տ․-ին (ծնված 1979 թ.) իջեցրել են ծառից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Բաց մի թողեք
Ի՞նչ է պարզվել Շիրակում ողբերգական ելքով վթարի մասին. Լուսանկար
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Երևանում 9 բալանոց խցանում է․ Լուսանկար