December 3, 2023

Էջմիածնի Զվարթնոց թաղամասը աղբի մեջ կորած է․ Լուսանկար

Էջմիածնի Զվարթնոց թաղամասը աղբի մեջ կորած է։ 

Այս թաղամասում, ըստ բնակիչների, լավագույն դեպքում 20 օրը մեկ անգամ են համայնքապետարանից աղբը տեղափոխում։

Ահազանգած բնակիչները նշում են, որ կուտակված աղբից գարշահոտությունը բարձրանում է իրենց բնակարանները, թափառող շներն ու կատուները աղբը փողոցներով ցրիվ են տալիս ։

Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով բնակիչների կողմից բարձրաձայնված խնդրին` նշեց. «Այո, այդտեղ աղբահանության խնդիր ունենք։ Մեզ ժառանգություն է հասել շատ վատ տեխնիկա։ Ներողություն եմ խնդրում այդ վիճակի համար»։

Փոխքաղաքապետը նշեց, որ հունվարի կեսից նոր տեխնիկա է աշխատելու ու լիովին վերացնելու են խնդիրը։

Նրա խոսքով` մրցույթ է հայտարարվել, հայտնի է արդեն այն ընկերությունը, որը զբաղվելու է աղբահանությամբ։

Verified by MonsterInsights