Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևանում հրեական կրոնական հաստատության դռները օտարերկրացու կողմից հրկիզվել և տեսանկարահանվել են առերևույթ ազգային ու կրոնական թշնամանք հարուցելու նպատակով։
Կրեմլին պետք է, որ Հայաստանը «հակասեմականության» մեջ թաթախվի։
Միևնույն ժամանակ հակասեմականութայն գործողություններ են ընթանում Թուրքիայում, փոխարենը՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ իբր ահաբեկչական հարձակումը կանխելու մասին են ակտիվորեն տարածում։
ՀԱՄԱՍ-ին հրահրել է Ռուսաստանը։
Այո, 44-օրյա պետերազմում Ադրբեջանին օգնում էր Իսրայելը։
Սակայն այս չորսից որն է մեր իրական թշնամին, մտածել ենք արդյոք երբևէ, երբ նման գործողություն ենք իրականացնում Հայաստանում։
Իսկ գուցե մեր թշնամին մենք՝ ինքներս ենք ․․․
Բաց մի թողեք
Մենք գտնվում ենք Արցախ վերադառնալու շեմին
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան