ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։
Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով է Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքը:
«Ինչպես նախկինում շեշտել ենք, անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունեն»,- ասել է Անի Բադալյանը:
Ավելի վաղ, ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ Երևանում հրեական կրոնական հաստատության դռները օտարերկրացու կողմից հրկիզվել և տեսանկարահանվել է առերևույթ ազգային, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով:
Բաց մի թողեք
Մարդասիրության արժեքներից դրդված՝ Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի. Փաշինյան
Որ 32 հայ գերիներին է Ադրբեջանը վերադարձնում
Մեր ձեռքերին արյուն չկա, թող իրենց հետ չխառնեն․ Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանի կողմից հղի կնոջ վրաերթի դեպքը հիշեցնելու մասին