ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Երևանում հրեական կրոնական հաստատության դռները օտարերկրացու կողմից հրկիզվել և տեսանկարահանվել են առերևույթ ազգային ու կրոնական թշնամանք հարուցելու նպատակով։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ վերը նկարագրված գործողությունները կատարողը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, որը վերոնշյալ հանցավոր արարքը կատարելուց անմիջապես հետո լքել է ՀՀ տարածքը։ Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջինիս կողմից այդ հանցավոր արարքները տեսանկարահանվել են։ ․․․ նշված տեսագրությունները տեղադրվել և տարածվել են տելեգրամյան ադրբեջանական կայքում, ինչպես նաև նույն տեսագրությունը հրապակվել է «X» սոցիալական հարթակում»․ ասվում է հաղորդագրության մեջ։
Բաքվի մամուլը եւ համացանցը հրկիզման մասին տեղեկությունը սկսեցին տարածել անմիջապես, հրկիզման պահից, հրեից մամուլն էլ անմիջապես հայտարարեց, թե Հայաստանում հակասեմիտական տրամադրություններ կան։
Նույն օրը Բաքվի մամուլը հրապարակեց Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ իբր ահաբեկչական հարձակումը կանխելու մասին։ Բնականաբար, վնասազերծված ահաբեկիչը, ըստ Բաքու-Թել Ավիվ մտահղացման, պետք է լիներ Իրանի հետ կապված անձ։
Այս արագ արձագանքը նույնքան արագ էլ մատնում է Երեւանում ու Բաքվում ակցիայի կազմակերպիչներին։ Երեւանում վխտում են ռուսական հատուկ ծառայությունների գործակալները․ Կրեմլին պետք է, որ Հայաստանը «հակասեմականության» մեջ թաթախվի։ Իսկ որտեղ վխտում են ռուսական ագենտները, այնտեղ էլ՝ ազերբայդժանականը։
Նկատենք, որ այս օրերին Հրեից պետությունը փորձում է հայերից խլել հայկական թաղամասից մի տարածք, որը կոչվում է «Կովերի պարտեզ», օգտագործելով ինչպես իրավապահներին, այնպես էլ ֆաշիստական կարգախոսներ հնչեցնող թաղամասի նորաբնակ հրեաներին։ Դրա համար Իսրայելի կառավարության պատրվակ է պետք։ Հայերը փորձում են պաշտպանել հայկական հազարամյա սեփականությունը։
Իսրայելի գործողությունները Գազայում եւ Երուսաղեմում կրկնօրինակում են Բաքվի եւ Ռուսաստանի գործողությունները Արցախում՝ օկուպացիա եւ բնիկների վտարում։ Երուսաղեմի հազարամյա հայ ներկայության դեմ հարձակումները՝ հայերին վտարելու ակնհայտ մտադրությամբ, ուժգնացել են Գազայում գործողություններին զուգահեռ։ Հայաստանը եւ Իրանը թիրախավորելու անթաքույց մտադրությունները Մոսկվա-Թել Ավիվ-Բաքու-Անգորա լայն համաձայնությունների մաս է։ Գազան ցեղասպանելու համար Իսրայելին պատրվակ էր պետք․ ՀԱՄԱՍ-ը իր հարձակումները սկսեց Թուրքիայի դրդմամբ։ Ամերիկյան առաջատար մամուլն արդեն գրում է, որ Իրանը դրա հետ կապ չուներ։
Բաց մի թողեք
Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ բռնությունների աճ կա․ France24
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ զեկուցող