Նոյեմբերի 17-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ, 57-ամյա Ռուզաննա Մկրտչյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք, Աշտարակ քաղաքի իր տան դռան փականը վնասելով, մտել են բնակարան, ողջ տունը տակն ու վրա են արել և գողություն կատարել:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իր բնակարանից գողացել են խոշոր չափի գումար, այդ թվում՝ ԱՄՆ դոլար, վրացական լարի և ոսկյա զարդեր:
Ահազանգով դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Մկրտչյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է որպես Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ:
Բաց մի թողեք
Վարորդական կեղծ վկայականներ են նախապատրաստել․7 անձի մասով վարույթ է ուղարկվել դատարան
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ Լուսանկար
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները