Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակնկալում է, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը կնպաստի պաշտպանության և անվտանգության հարցերում հավաքական ջանքերի ամրապնդմանը։
Այս մասին նա հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Խոսելով կազմակերպության տարբեր ներքին և արտաքին հարցերի մասին, Բելառուսի նախագահը դրական է գնահատել այն փաստը, որ այս պահին Կենտրոնական Ասիայի հարավում հնարավոր է եղել լուծում գտնել Տաջիկստանի և Ղրղզստանի միջև գոյություն ունեցող հակամարտությանը։
«Ավարտվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը: Մենք պետք է մտածենք ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը:
Պարզ է, որ և՛ այնտեղ, և՛ այնտեղ խնդիրներ են կուտակվել ոչ թ մեկ, ոչ երկու, երեք, հինգ տարում, սրանք վաղուց ցավոտ կետեր են, բայց այս առումով դրական առաջընթաց կա: Դա այն պատճառով չէ, որ մենք նախագահում ենք ՀԱՊԿ-ն ներկա միջխորհրդարանական շրջանում, բայց այս ընթացքում եկան այս լավ քայլերը, եղավ այնպիսի պահ, մի շարժում, հետխորհրդային տարածքում իրավիճակը հանդարտեցնելու միտում: Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ դա եղավ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բաց մի թողեք
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը
Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա
Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ