Ստամբուլի դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակoս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթին:
Վերջինս, հիշեցնենք, օրեր առաջ վաղաժամկետ ազատ էր արձակվել։
Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ Սամասթը այժմ մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով՝ ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ» սպանություն իրականացնելու մեջ։
Նրան սպառնում է 7,5-12 տարվա ազատազրկում։
Բաց մի թողեք
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը
Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա
Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ