Երևան քաղաքում թվով 400 թեքահարթակների կառուցման համար պատրաստվում է գնման հայտ` 2024 թ. համար, որով նախատեսված է մեկ հատի նախահաշվային արժեքը 250 000 դրամ:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Այստեղ շատ կարևոր է ստանդարտը, խնդրում եմ` ստանդարտը բերեք իրար հետ համաձայնեցնենք, էլի չանենք մի բան, որ հետո ասենք` էսպես կամ էնպես, լավը չի ստացվել: Աշխարհը անցել է այս փորձով, պետք չի, էլի, հեծանիվ հորինել»,- ասաց նա:
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ հստակեցրեց՝ թեքահարթակը մի քանի մոտեցում ունենա։
Ավինյանն արձագանքեց. «Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի, էն ստանդարտով, որ աշխարհի զարգացած քաղաքներում կա, և չանել հայկական իմպրովիզացիայի տարբերակներ»:
«Երևան քաղաքաում շինարարական հրապարակների կազմակերպման շրջանակներում փոշեկլանիչ ցանցով կահավորման ենթական բազմաբնակարան բնակելի շենքերի թիվը 213 է»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Քաղաքաշինության և հողի վերհսկողության վարչության ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
Նա նաև նկատեց, որ այս պահին ամբողջությամբ փոշեկլանիչ ցանցով կահավորված 11 օբյեկտ ունենք և սեպտեմբերի 1-ից՝ ավագանու որոշամ ուժի մեջ մտնելուց հետո 257 արձանագրություն շնհրապարակների կահավորման խախտումների վերաբերյալ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով ասաց. «Շատ ցածր տոկոս է: Նշանակում է, որ մենք մեր աշխատանքում թերանում ենք, 213-ից ընդամենը 11-ը նշանակում է, որ վերահսկողությունը թույլ է, կրկնապատկել և հաջորդ շաբաթ նորից ներկայացնել թիվը»:
Ասատրայնն ասաց, որ խնդիրներից մեկը տուգանքի չափն է, որը կազմում է 70-100 հազար դրամ:
Ավինյանն էլ առաջարկեց ջանք ներդնել, որպեսզի կառոցապատողները հասկանան, որ այս մասով կա որոշում և դրան չենթարկվելու հնարավորություն չկա. «Կառուցապատողները պետք է հասկանան, որ գնահատելու ենք իրենց կատարած աշխատանքն ու կարգապահությունը և հետևապես մեր վերաբերմունքն էլ ձևավորելու ենք համապատասխան ձևով»:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարցրեց, թե արդյո՞ք քաղաքային տրանսպորտի համար պահեստամասերի խնդիր կա:
Այս մասին նա հարց ուղղեց՝ նշելով, որ պատուհանը կոտրած տրոլեյբուս է տեսել Երևանում:
«Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը կոտրած նոր տրոլեյբուս կար երթևեկող ու նաև՝ մաքուր չէր. պահեստամասերի հետ կապված խնդիր ունե՞նք»,- հետաքրքրվեց նա:
Ի պատասխան, քաղաքապետին հայտեցին, որ ուրբաթ օրը Կառավարության որոշմամբ ստացվել են պահեստամասեր, պատուհանն առկա է, և այս շաբաթ արդեն կփոխեն: Ինչ վերաբերում է տրոլեյբուսի մաքրությանը, ապա Ավինյանին վստահեցրին`այն չի լվացվել, որպեսզի ներսում ջուր չլիներ:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց 12 վարչական շրջաններում շների զբոսայգիներ առանձնացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
Ներկայացվեցին վարչական շրջաններից ստացված տեղեկությունները` տարածքներ առանձնացնելու մասին:
«Կան հստակ իրականացված ծրագրեր, և կան առանձնացված տարածքներ, որոնք հետևողականորեն պետք է ավարտին հասցվեն. գնման մրցույթները հայտարարվեն, դրանք կառուցվեն, պետք է խնդրեմ՝ այս պրոցեսին անձամբ հետևեք»,- ասաց Ավինյանը, դիմելով՝ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։
Վերջինս տեղեկացրեց, որ ավագանու անդամների կողմից ևս առաջարկներ կան, դրանք հետագայում կարող են դիտարկել:
Հիշեցնենք՝ նախագիծը դեռ անցյալ շաբաթ պետք է ընդունվեր, սակայն, Կենտրոն վարչական ղեկավարի և քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի սխալ զեկուցման պատճառով այն հետաձգվել էր։
Ավինյանը հանձնարարել էր նախագծի մասին զեկուցել մեկ շաբաթ անց։
Բաց մի թողեք
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տեղակալներին այսուհետև կնշանակի և կազատի վարչապետը
Միրզոյանը Բլինքենի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր