December 3, 2023

Թալանել են «HSBC» բանկի գործատվական վարչության տնօրենի տունը. ինչ են գողացել

Նոյեմբերի 13-ին անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Այդ օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է  ստացվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 42-ամյա Սուրեն Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Ձոր 2» թաղամասի հասցեներից մեկի կիսակառույց շինության դուռը և այնտեղից գողություն կատարել:

Տեղում Սուրեն Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողացել են «Ֆոնդիտալ» մոդելի 2 ջեռուցման կաթսա, միջսենյակային դռների փակաները և շինարարական գործիքներ:

Սուրեն Մ.-ն ոստիկաններին և քննիչներին նաև հայտնել է, որ աշխատում է «HSBC» բանկի գործատվական վարչության տնօրեն:

Իրավապահները պարզում են վնասի չափը և ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղղությամբ:

Verified by MonsterInsights