ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ։
«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ պետական մակարդակով ծանոթ չեմ Ադրբեջանի նման հայտարարություններին, մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ երկրի ղեկավարությունից, որոնք խոսում են մեկ փուլի ավարտի և խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու անհրաժեշտության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ նշելով, որ հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին կոնկրետ որևէ բան չի կարող ասել:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը ասել էր, որ Ադրբեջանի որոշ քայլերից տպավորություն է ստեղծվում, թե նա պատրաստվում է նոր ռազմական գործողությունների Հայաստանի դեմ։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանում պաշտոնական մակարդակով Հայաստանի Հանրապետությունը սկսել է կոչվել Արևմտյան Ադրբեջան։
Նրա խոսքով՝ չափազանց կասկածելի է թվում, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան», և այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով:
Բաց մի թողեք
Բուլղարիան պահանջել է, որ Զախարովայի մարմինը չլինի
Նախկինը՝ նորերի շարքում․ Ամենայն հավանականությամբ պետք է սպասել մանդատի փոխարինում
ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան