Նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․
«Հայաստանը պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հայ-ադրբեջանական սահմանին հինգ անցակետ ստեղծել, այդ թվում՝ Կայան, Սոթք, Քարահունջի, Անգեղակոթի և Յարասխի մոտ, ինչպես նաև երկու հսկիչ անցակետ՝ Ախուրիկում և Մարգարայում՝ ճանապարհային ենթակառուցվածքների համար։
Հայաստանը պատրաստ է ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը՝ վերականգնելով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղու չորս հատվածները:
Հայաստանը պատրաստ է վերականգնել Նռնաձոր-Ագարակ երկաթուղային հատվածը և սահմանների մոտ սահմանային անցակետեր հաստատել, Երասխից մինչև Նախիջևանի սահման երկաթուղային հատվածը վերականգնել և Երասխում սահմանել անցակետ, վերականգնել Գյումրիից մինչև սահման երկաթուղու հյուծված հատվածները։ Հայաստանը նաև պատրաստ է վերականգնել Հրազդանից Կայան երկաթուղու հյուծված հատվածները և Կայանում անցակետ ստեղծել։ Սա նոր կապեր կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների միջև», ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Ինչպես տեսնում ենք, «Հայաստանը պատրաստ է»-ի տակ իրականում թվարկված են պաշտոնական Երեւանի ստանձնած պարտավորությունները, որոնք պարբերաբար հիշեցնում են Էրդողանն ու Ալիեւը՝ Մոսկվայի դամքաշությամբ (Զախարովա, Օվերչուկ եւ այլն)։ «Խաղաղության խաչմերուկը» հռչակվեց Նիկոլի առաջնորդությամբ Արցախի օկուպացիայից ու բնիկ մեծամասնության վտարումից հետո՝ դա այդ «հայեցակարգի» իրագործման պարտադիր պայմանն էր։
Նկատենք, որ ՀՀ կառավարության այս հաղորդագրության մեջ Հայաստանը չկա՝ այն ամբողջապես Թուրքիայի ու ազերբայդժանի եւ նրանց իրավունքների մասին է։ Անցակետերը «հաղորդակցությունների հանդեպ ինքնիշխանության» իմիտացիան է՝ ԱԱԾ-ն եւ պարեկային ծառայությունը դրվելու են ռուս-թուրքական միջանցքների անվտանգության սպասարկմանը, ինչպես հայտարարել է անձամբ Նիկոլը՝ Բաքվի ու Անգորայի մտահոգությունները փարատելու համար։
Հաղորդակցությունների Մոսկվա-Բաքու-Անգորա «եռակողմ շահը» բացատրել են իրենք՝ կողմերը․ ցամաքային կապ Թուրքիայի, ազերբայդժանի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ (որտեղից եկել են մեր նախնիները՝ Էրդողան), մաքսանենգություն, գորշ սխեմաներով պատժամիջոցների եւ այլ սահմանափակումների շրջանցում, այդ թվում ռուսական էներգակիրների ստվերային վաճառք Եվրոպայում, թմրանյութերի տարանցում եւ այլն։ Ընդհանուր շահը՝ Հայաստանի պետականության կազմաքանդում եւ բնակչության տարագրում։
Ահա այս մասին է Նիկոլ-քպ-ի «Խաղաղության խաչմերուկը»։ Այն ոչ միայն ռուս-թուրքական հանցավոր ծրագրերը լեգիտիմացնելու, այլեւ ՀՀ մնացած տարածք ռազմական ներխուժման համար լեգիտիմ հիմքեր ձեւավորելու «հայեցակարգ» է, օրինակ՝ հաղորդակցությունների անվտանգության ապահովման պատրվակով։
Բաց մի թողեք
Երբ գերիները Բաքվից կվերադառնան Հայաստան
«Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ