Երևանում տեղի է ունեցել միջադեպ, որն անուղղակիորեն է կապված Հայաստան – Ուելս ֆուտբոլային հանդիպման հետ, սակայն գտնվում է միջազգային մամուլի համակ ուշադրության կենտրոնում:
16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, պաշտոնապես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից․ «16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ են արձակվել»։
BBC-ն, վկայակոչելով Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW), հաղորդում է, որ Հայաստանում Ուելսի 32 երկրպագու է ձերբակալվել՝ նշելով, որ շաբաթ օրը Հայաստան – Ուելս խաղին ընդառաջ Երևան մոտ 1200 երկրպագու է ժամանել։
Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ձերբակալված երկրպագուների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։
Մինչդեռ հատկապես BBC-ի նյութը կառուցված է ակնհայտ բացասական շեշտադրումներով, արձանագրվում է, թե «միջադեպին նախորդել է ուրբաթ օրը մի կին երկրպագուի բողոքը: Նա պնդում է, որ տաքսու վարորդը, իբր, հետևում նստել է նրա հետ և վճարման փոխարեն խնդրել «սեքսուալ ծառայություններ»:
Բաց մի թողեք
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ մանրամասներ
Գագիկ Խաչատրյանը դատվում է, բայց հարմարեցված պետքարաններից օգտվելու կարիք ունի
ԵՄ փաստահավաք առաքելությունը ՀՀ-ում ուսումնասիրել է հարաբերությունները խորացնելու հնարավորությունը