December 3, 2023

ՀՀ-ում զբոսաշրջությունը աննախադեպ ծավալների է հասել. Առուշանյան

«ՀՀ-ում զբոսաշրջությունն աննախադեպ ծավալների է հասել, և թողնել այս կարևոր ոլորտը առանց օրենքի ու վերահսկողության, անթույլատրելի է»:

Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթի քննարկման ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

«Փորձում ենք ունենալ մեծ ու ծավալուն օրենքի նախագիծ, որը վերահսկելու է զբոսաշրջության ոլորտը: Զբոսաշրջությունը երկրի տնտեսական կարևոր բաղադրիչներից մեկն է, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ՝ հյուրանոցներից սկսած մինչև տաքսի ծառայություն: Զբոսաշրջությունն ունի ևս մի կարևոր բաղադրիչ՝ ազգային անվտանգությունն է»,- ասաց Առուշանյանը: շ

Ըստ նրա՝ այն օտարերկրյա զբոսաշրջիկներն ու զբոսավարները, որոնք մինչ այս օրենքը հնարավորություն ունեին ՀՀ սահմանամերձ տարածքները, պատմությունը ներկայացնել որպես իրենց մշակույթի մաս, սրանով փորձում են ապահովագրել Հայաստանի պատմությունն ու մշակույթը հարևանների նկրտումներից, քանի որ աշխատանք է տարվում սահմանները բացելու ուղղությամբ:

«Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը ճիշտ բարեփոխում է այս ոլորտում։

Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նրա` սա զարգացման փաթեթ է, քանի որ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքը գործում է 2003 թ., սակայն այն մի շարք հարցեր արդեն չէր կարողանում կարգավորել։

«Օրինակ` զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակում, պահանջների ու չափանիշների սահմանում, քաղաքականություն մշակող անձանց լիազորությունների մշակում, վերահսկող մեխանիզմների ներդրում և այլն… Այս բոլոր հարցերը հստակ կարգավորվելու են նոր փաթեթով»,– ընդգծեց նախարարը։

Քերոբյանի խոսքով` նախատեսվում է, որ այս նոր օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թ. հունիսի 30–ից, իսկ որոշ կարգավորումներ` մինչև 2025 թ. հունիսի 30–ը։ Վերջինիս վստահեցմամբ` զբոսաշրջությունը ՀՀ–ում զարգանում է բավականին լավ տեմպերով․ «Այս ամսվա 10 ամիսներին ՀՀ է այցելել 2 մլն–ից ավելի զբոսաշրջիկ։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ 2.4 մլն զբոսաշրջիկի կհասնի այս թիվը, ինչը մոտավորապես 25 տոկսով ավելի է, ինչ մենք ունեցել ենք մեզ համար լավագույն զբոսաշրջային տարում` 2019 թ.–ին»։

Նախարարը նշեց, որ օրենսդրական այս փաթեթը նպատակ ունի կարգավորել թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմը, նաև նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջային ոլորտը ՀՀ տնտեսության զարգացմանը ծառայեցնելու համար։

Verified by MonsterInsights