December 3, 2023

Նոր մանրամասներ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի վիճակի մասին

Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել է։

Այս մասին տեղեկությունը հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ նշելով.

«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:

Verified by MonsterInsights