December 3, 2023

Պուտինը ներխուժման սկզբից ի վեր իր լավագույն ամիսն է ապրում. The Times

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներխուժման սկզբից ի վեր իր լավագույն ամիսն է ապրում․ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է, իսկ Արևմուտքն իր ուշադրությունը սևեռել է Գազայի հատվածին: 

Այս մասին գրում է The Times-ը։

«Ռուսաստանի կորուստները ծանր են եղել՝ ավելի քան երկու անգամ շատ, քան՝ ուկրաինական կորուստները։ Բայց պաշտպանությունը դիմակայեց։

Բացի այդ, չնայած դեռ պարզ չէ, թե ռուսները կկարողանա՞ն գրավել Ավդեևկան նույնիսկ մեծ արյան գնով, այնուամենայնիվ, նրանք ցույց տվեցին, որ ի վիճակի են հարձակվել և իրենց վրա քաշել Ուկրաինայի պահեստային ուժերը, որոնք հակառակ դեպքում կկարողային հակահարձակում իրականացնել հարավային ուղղությամբ»,- գրում է թերթը։

Verified by MonsterInsights