Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն կընդունի ԱՄՆ-ի դեմ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցները, այս հարցը ներառված է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստի օրակարգում։
Միլլի Մեջլիսի նիստում խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե ԱՄՆ-ի դեմ հայտարարություն ընդունելու համար անհրաժեշտ է հանձնաժողով ստեղծել:
Բանախոսն առաջարկել է, որ հանձնաժողովի նախագահը լինի Զիյաֆեթ Ասկերովը, իսկ անդամները՝ Սամեդ Սեիդովը, Թուրալ Գանջալիևը, Գուդրաթ Հասանգուլիևը, Քամիլյա Ալիևան և Թամամ Ջաֆարովան։
Առաջարկն ընդունվել է: Գաֆարովան հավելել է, թե ԱՄՆ Սենատը իբր «կողմնակալ փաստաթուղթ է ընդունել Ադրբեջանի դեմ», և իրենք խիստ «նեղսրտած են» ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովում ԼՂ հարցով լսումների ժամանակ իրենց հասցեին հնչած մեղադրանքներից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հիշատակել է Ֆրանսիայից Հայաստան տեղափոխվող սպառազինությունը և Ֆրանսիայի հասցեին մեղադրանքներ հնչեցրել:
Ալիևի խոսքերն իր սոցցանցի էջերում մեջբերել է նրա օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ամեն ամիս սպառազինության նոր խմբաքանակներ ստացող ու արյունալի ջարդերի հեղինակ Ալիևը կարծում է՝ Ֆրանսիան ապակայունացնում է իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում։
«Ֆրանսիան վարում է ռազմատենչ քաղաքականություն, զինում Հայաստանին, խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում և հող նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը՝ իր կողմնակալ քաղաքականությունը վարելու համար, աշխարհաքաղաքական ինտրիգներով է զբաղվում տարբեր տարածաշրջաններում և փորձում է օգտագործել արևմտյան կազմակերպությունները՝ որպես պետությունների դեմ ճնշում գործադրելու միջոց»,- ասել է Բաքվի բռնապետը՝ «ծանր տանելով» Ֆրանսիայից Հայաստան տեղափոխվող սպառազինության մասին լուրերը:
Բաց մի թողեք
Բուլղարիան պահանջել է, որ Զախարովայի մարմինը չլինի
Նախկինը՝ նորերի շարքում․ Ամենայն հավանականությամբ պետք է սպասել մանդատի փոխարինում
ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան