Ներքին գործերի նախարարությունից անդրադարձել են Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների հետ կապված միջադեպին:
«Նոյեմբերի 18-ին՝ ժամը 1:18-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Պուշկինի փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել։
«Նույն օրը՝ ժամը 1:39-ին և 1:43-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մի քանի քաղաքացի ծեծի են ենթարկում մի քաղաքացու:
Նշված վայրեր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզել են, որ Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն: Նրանք, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև այդ ամենը շարունակել են Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Ուելսի՝ 15 և Նոր Գվինեայի՝ 1 քաղաքացի։ Եվս 16 անձ ոգելից խմիչքի ազդեցության տակ հասարակական վայրում երևալու հիմքով ձերբակալվել, տարվել են բաժին, այնուհետև ազատ են արձակվել։
Կազմված փաստաթղթերը և 16 անձ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք նաև, որ միջադեպի մասնակիցները տեղի ունեցածի մասին լրատվամիջոցներով տարածում են տեղեկություններ, որոնց զգալի մասը չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, որ 16 օտարերկրացի ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու հիմքով:
Կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Վարորդական կեղծ վկայականներ են նախապատրաստել․7 անձի մասով վարույթ է ուղարկվել դատարան
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ Լուսանկար
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները