December 3, 2023

Բաքուն խոստովանեց, որ ՄԽ համանախագահները կողմ էին 1994-ից հետո ստեղծված ստատուս-քվոյին

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն աջակցում էին Հայաստանի դիրքորոշմանը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերը գտնվում են այստեղ, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Փարիզում»,- ասել է Հաջիեւը։

Նա նշել է, որ այդ խաղաղության համար, լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է նայի դեպի տարածաշրջանի ներսը, շարունակի բանակցություններն ազերբայդժանի հետ. «ազերբայդժանը բարի մտադրություններ ունի։ Մեր երկրի ինքնիշխանությունը ապահովված է, տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս-քվո, եւ այդ ստատուս-քվոն լեգիտիմ է՝ հիմնված արդարության, միջազգային իրավունքի վրա։ Նախորդ ստատուս-քվոն, որն ստեղծել էր Հայաստանը՝ օկուպացնելով ադրբեջանական հողերը, պաշտպանում էին նաեւ Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, այն անարդար էր եւ անընդունելի»։

Verified by MonsterInsights