«Անկեղծ ասած՝ բարձրախոսին մոտենալուց առաջ մտածում էի՝ ո՞ր Մանուկին եմ պատասխանում կամ ասելիք ունեմ»:
Այսպես սկսեց Երևանի ավագանու նիստում իր ելույթը «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին:
«Արմատի Մանուկին, ՀԱԿ-ի, «Առաքելության» Մանուկին, «Բարգավաճ Հայաստան»-ի Մանուկին, շատ են, բոլորը չթվարկեմ, թե՞ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դռների դիմաց հացի փոխարեն պաշտոնի հերթ կանգնած քաղաքական մուրացկան Մանուկին, և այս բոլոր Մանուկներին, բոլորից յուրաքանչյուրիդ ասում եմ, «Մայր Հայաստանի» թամադային ուզում եմ զուտ հիշեցնել, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի բոլորի կենսագրությունը միասին վերցրած»,- ասաց Խաչատրյանը:
Նա նաև նշեց՝ այս ամբիոնը թուլության ու անկարողության արցունքներով ողողելու փոխարեն համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց և պատասխան տալ. «Ինչո՞ւ էր ձեր քաղաքական թիմը ՀՀ հրապարակում փորձում վիժեցնել ՀՀ անկախությունը, ինչո՞ւ էին ձեր քաղաքական հայրերը ռուսական ռուբլիով սնվող ու ինքնաթագադրումով զբաղվող հյուսիսային զեթ արբանյակներ խաղում, ինչո՞ւ էին ձեր առաջնորդները սեփական ժողովրդից նեղացած աբիժնիկ վիճակում ռուսական հեռուստաալիքներում ՀՀ անկախությունը վաճառում»:
Անի Խաչատրյանը հորդորեց տղամարդկություն ունենալ և պատվով կրել Երևան քաղաքի ավագանու մանդատը:
Բաց մի թողեք
Մենք գտնվում ենք Արցախ վերադառնալու շեմին
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան