December 3, 2023

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել՝ իբր Սամվել Ղուկասյանը ձերբակալվել է, նրան եկել, տարել են ԱԱԾ-ից: Վերջին շրջանում Կենտրոն վարչական շրջանից երկու աշխատակցի են ձերբակալել: Որպես վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին հրավիրել են ենթակաների հետ կապված որոշ հացեր տալու»,- ասաց Կոստանյանը:
Verified by MonsterInsights