December 3, 2023

Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն այստեղ են, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում. Հաջիև

Տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների շրջանակներում մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Սեփական մեղքը հայկական կողմի վրա բարդելու արատավոր պրակտիկային հավատարիմ, Հաջիևը հայտարարել է, թե « շատ կարևոր է, որ հայկական կողմը կոնկրետ քայլ առաջ գնա և նստի բանակցությունների սեղանի շուրջ»։

«Դժվար է դեռ որևէ բան ասել այս մասին. Հայաստանից սպասում ենք հստակ գաղափարների: Հայաստանը դեռևս նայում է տարածաշրջանից այն կողմ, երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է: Այն, ինչ մենք ասում ենք, այն է, որ երրորդ կողմերի օրակարգ մտցնելու փոխարեն մենք պետք է առաջ տանենք խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Գնդակը Հայաստանի դաշտում է»,- նշել է Ալիևի «խոսափողը» համարվող Հաջիևը:

«Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերը այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»:

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա հայտարարել է, թե լուրջ հաջողությունների հասնելու համար Հայաստանը պետք է նայի տարածաշրջանի ներսում և շարունակի բանակցությունները Ադրբեջանի հետ:

«Այս ստատուս քվոն լեգիտիմ է՝ հիմնված արդարության, միջազգային իրավունքի վրա։ Նախկին ստատուս քվոն, որը Հայաստանը ստեղծեց՝ գրավելով ադրբեջանական հողերը, պաշտպանում էին նաև Հայաստանին աջակցող Մինսկի խմբի անդամները, դա անարդար էր և անընդունելի»,-հայտարարել է Հաջիևը:

Verified by MonsterInsights