Հայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի հարեւանների հետ համագործակցելով, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Արևմտյան որոշ տերություններ դեռ չեն գիտակցում, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել։ Հայ ժողովուրդը և նրա ղեկավարները պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ։ Նրանք, ովքեր վճար են ստացել Հայաստանին հրահրելով, իրականում ամենամեծ վնասն են պատճառել հայերին», ասել է Էրդողանը։
Իսրայելի եւ Արեւմուտքի հետ Էրդողանի «դիմակայության» հռետորաբանության մեջ Հայաստանի թեման կենտրոնում է, եւ դա պատահական չէ։ Այդ հռետորաբանության բուն նպատակը եւ թիրախը հենց Հայաստանն է։
Բաց մի թողեք
Բուլղարիան պահանջել է, որ Զախարովայի մարմինը չլինի
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան