«Մանդատաթափին» ավելի շուտ էի սպասում, բայց ավելի խելոք գտնվեցին ու առիթը պահեցին այն ժամանակվա համար, երբ պետք էր «կաշին փրկել»»:
Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Քոչարյանի քաղաքական գործունեություն ծավալելը՝ Խաչատրյանն ասում է՝ նա Ռոբերտ Քոչարյանի որդին է և վերջ:
«Երբեք չի եղել քաղաքական, երբեք չի լինելու քաղաքական, ուղղակի կատարում է Ռոբերտ Քոչարյանի ցանկությունները. պապան ուզում է, որ լինի պատգամավոր, պատգամավոր է, պապան եթե ուզի՝ ինքը լինի տիեզերագնաց, կգնա տիեզերք: Պապայի փոխարեն էլ ուզում են ՌԴ-ից՝ նրա «պապաները» պահել իրենց այդ քոչարյանական ճակատը, որը իրականում հանգած ճակատ է: Միաժամանակ պապան էլ ունի սեփական կաշին փրկելու կարիք, որովհետև տարբեր քրեական գործերով է անցնում, և ամեն պահի կարող է խափան միջոցը փոխվել կալանքով: Պետք է պրոցեսում ունենալ քաղաքական հենարան, որ կարողանա ստանալ «քաղաքական բանտարկյալ» կարգավիճակը գոնե սեփական մամուլով ու սեփական ֆրակցիայով»,- նկատում է նա:
Խաչատրյանը լիահույս է, որ Ռոբերտ Քոչարյանը մի օր կանգնի դատարանում ու կպատասխանի իր հարցերին. «Թե, օրինակ, երբ ես 17-18 տարեկան էի՝ 2004 թվականին, ինչո՞ւ էին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը կոտրում, ինչո՞ւ էին Քոչարյանի ոստիկանությունում ինձ՝ ընդդիմադիր լինելու համար տարբեր խոշտանգումների ենթարկում: Կարծում եմ՝ Քոչարյան ընտանիքը հասկանում է, որ մի օր գալու է արդարադատության ժամանակը, ու դատարանում գոնե իրենք պատասխանելու են այն մարդկանց հարցերին, որոնք իրենց կառավարման տարիներին անցել են քաղաքական ընդդիմադիր պրոցեսներով»:
«Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամը նաև նկատում է, որ Լևոն Քոչարյանն էլ հորը շատ տալու հարցեր ունի:
«Թող իր հորը հարցնի՝ հայր, ինչո՞ւ էր քո իշխանության տարիներին ոստիկանության բաժանմունքում խոշտանգվում ընդդիմադիր ժողովուրդը՝ կանայք, երեխաներ: Միայն մեր կուսակցությունից 600 հոգի մարդ է խոշտանգվել, այդ թվում՝ մայրս ու ես: Թող հարցնի՝ հայր, ինչո՞ւ քո իշխանության տարիներին՝ մարտի 1-ին, հանրահավաքը ցրվեց դիակներով, ինչո՞ւ քո իշխանության տարիներին գլխատվեց ՀՀ-ն ու եղավ «Հոկտեմբերի 27-ը»: Երբ հայրը կպատասխանի բոլոր հարցերին, նոր Ռոբերտ Քոչարյանի որդին կարող է գալ պահանջել որևիցե բան կամ հարցեր տալ այսօրվա իշխանությանը»,- ասում է զրուցակիցը:
Անի Խաչատրյանը կարծում է, որ Լևոն Քոչարյանի պապայի «պապանների» ցանկությունն է ՀՀ-ում իշխանափոխությունը, որին Հայաստանի քաղաքացին արդեն իր պատասխանը տվել է. «Իրենք դեմք չունեն, որպեսզի դեմքով ներկայանան: Ի՞նչ կարող են անել, ժամանակ առ ժամանակ կարող են փողոցային ցնցումներ անել, ավել ոչինչ, իրենց գնացքը վաղուց գնացել է, իսկ իրենց ազգանունները ՀՀ քաղաքացին այնպես է մերժել, այնպես է ատում, որ, ցավոք, թշնամի պետության ղեկավարներին հավասար է դասում»:
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին, որը վերջին շրջանում առիթը բաց չի թողնում՝ ամուսնուն «գովերգելու», նրա մարդ տեսակով ու քաղաքական կերպարով հիանալու համար՝ Անի Խաչատրյանն ասում է, որ փառահեղ երգչուհի Շուշան Պետրոսյանը քաղաքական դաշտում այնպես արեց, որ այսօր որպես երգչուհի էլ խնդիր ունի:
«Ես, որ Շուշանի երգերի տակ էի ինձ լավ զգում, լցվում, մեծանում, այսօր «Յութուբ»-ով Շուշանի դեմքը տեսնելիս շրջանցում եմ: Շատ շուտով Սիրուշոն էլ կհայտնվի նույն կարգավիճակում և կկորցնի իր մշակութային գործիչ լինելու կերպարը: Միանշանակ կորցնելու է երկրպագուների մեծ բանակ, որովհետև ՀՀ-ում՝ սկսած դպրոցներից՝ վերջացրած զրուցարաններում նարդի խաղացող պապիկների, քաղաքականացված են և բաժանված տարբեր մասերի: Ցավում եմ, որ փառահեղ Շուշան Պետրոսյանը այսօր ինձ համար այլևս որպես երգչուհի գոյություն չունի, ինչը սպառնում է նաև Սիրուշոյին»,- ընդգծում է նա:
Բաց մի թողեք
Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն
Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է. Լուսանկար
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել