Երևանում նոյեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:
Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Անդրանիկ Ու.-ն իր վարած «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երրորդ մասի շուկա»-ի դիմաց՝ ստորգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն 66-ամյա Օֆելյա Վ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:
Կայքը նշում է, որ վրաերթը տեղի է ունեցել ստորգետնյա անցման վրա, ու եթե հետիոտնը փողոցը անցներ ստորգետնյա անցումով, ապա մահվան ելքով վրաերթը տեղի չէր ունենա:
Բաց մի թողեք
Ի՞նչ է պարզվել Շիրակում ողբերգական ելքով վթարի մասին. Լուսանկար
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Երևանում 9 բալանոց խցանում է․ Լուսանկար