February 22, 2024

Խաղացինք լավ թիմի դեմ․ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մեկնաբանությունները

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Խորվաթիա – Հայաստան հանդիպման ավարտից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային մեկնաբանություններով է հանդես եկել: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում խաղում հյուրընկալվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի թիմին։

Առաջին խաղակեսի 43-րդ րոպեին Խորվաթիան կարողացավ բացել հանդիպման հաշիվը՝ գլխով հարվածով աչքի ընկավ Անտի Բուդիմիրը։

Ընդմիջումից հետո հաշիվը անփոփոխ մնաց։

Ինչպես եւ Երեւանում կայացած խաղում, խորվաթները հաղթեցին նվազագույն` 1-0 հաշվով ու ապահովեցին մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում։

Խորվաթիան D խմբում վաստակեց 16 միավոր, իսկ Հայաստանը 8 միավորով զբաղեց 4-րդ հորիզոնականը։

Նոյեմբերի 21-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը:

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց մրցակցին 0:6 հաշվով:

Մանրամասները` ՀՖՖ տեսանյութում:

Verified by MonsterInsights