February 25, 2024

Ռուսական օդանավերով ճամփորդելը վտանգավոր է դառնում

Ռուսական քաղաքացիական ավիացիան զանգվածաբար խափանվում է, պատժամիջոցները զգացնել են տալիս։ Դեկտեմբերի 9-ի գիշերը Ստավրոպոլի երկրամասում խափանվել է Rossiya Airlines ավիաընկերության Airbus A319 ինքնաթիռը, որում եղել է 111 մարդ։

Համացանցում հայտնվել են արտակարգ միջադեպի կադրերը, հայտնում է Dialog.UA-ն։ Մինվոդի-Սանկտ Պետերբուրգ չվերթով թռչող ինքնաթիռում խնդիրներ են առաջացել թռիչքից անմիջապես հետո։ Ինքնաթիռը շրջվել է եւ բարեհաջող վայրէջք կատարել Միներալնիե Վոդի օդանավակայանում։ Ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել։

Սա ռուսական քաղավիացիայի օդանավի արդեն 11-րդ խափանումն է դեկտեմբերի առաջին 9 օրվա ընթացքում։ Սա այն պատժամիջոցների արդյունքն է, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի համար։ Ռուսները վերջին երկու տարիներին չեն կարողանում գնել նոր ինքնաթիռներ և վերանորոգել հները։ Օդային ճանապարհորդությունները Ռուսաստանում շատ վտանգավոր են դառնում։

Verified by MonsterInsights